Արթուր Դավթյան․ Օլիմպիական խաղերի համար ցատկերիցս մեկը պետք է բարդացնեմ
Օլիմպիական խաղերի համար ցատկերիցս մեկը պետք է բարդացնեմ, որպեսզի հնարավորություն ունենամ շրջանցել մրցակիցներիս: Միշտ չի, որ հնարավոր է լինում շատ անթերի ցատկել: Եվրոպայի առաջնությանը գնացել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:
Ապրիլի 16-ին Դավթյանը փառահեղ հաղթանակ տարավ Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
«Այս Եվրոպայի առաջնությունը դժվար էր ինձ համար, որովհետեւ բազմամարտով էի մասնակցում:
Հենացատկում պատրաստվել էի ոսկե մեդալի համար: Ուրախ եմ, որ ստացվեց: Սա միայն իմ աշխատանքը չի, մեր մարզիչների հետ միասին ենք գրանցում բարձր արդյունքներ:
Ինձ համար էլ էր անակնկալ, որ նժույգ թափերում եզրափակիչ դուրս եկա, ապա մեդալ նվաճեցի:
Շնորհակալ եմ բոլորին, ով օգնում է մեզ՝ ֆեդերացիայի նախագահը, կառավարությունը, լրագրողները, մեզ աջակցողները:
Օլիմպիական խաղերի համար ցատկերիցս մեկը կբարդացնեմ: Շատ կարեւոր է, որ վնասվածքներ չունենամ: Եթե ստացվի վարժությունս բարդացնել, շատ լավ կլինի: Անգլիացի մարմնամարզիկի առաջին ցատկի բարդությունը 4 տասնորդական ավել էր իմ բարդությունից: Եթե չավելացնենք, ուրմեն միշտ պետք է շատ անթերի ցատկեմ, որպեսզի հաղթեմ: Օլիմպիական խաղերում միայն անգլիացին չի լինելու ինձ մրցակից, շատ ուժեղ մարմնամարզիկներ կան, որոնց ինձ մրցակից են: Առջեւում մեծ աշխատանք կա անելու»,- ասաց Արթուր Դավթյանը:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը Անթալիայում նաեւ բրոնզե մեդալակիր դարձավ նժույգ թափեր վարժությունում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ