Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների 2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

Մոսկվայի և Արևմուտքի մտադրությունները. առաջիկա 2-3 ամիսների ընթացքում մեզ համար ճակատագրական զարգացումներ են սպասվում. Դավիթ Շահնազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Դավիթ Շահնազարյանն է

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Մոսկվան Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ:
Քանի դեռ հույսներս մեզ վրա չենք դրել, դաշնակից չենք ունենա:
Հայաստանում իսպառ ջախջախված է անվտանգության համակարգը, որը հետևանք է այս իշխանությունների որդեգրած քաղաքականության, այսպես կոչված, խաղաղության ծրագրի: Իշխանությունները շատ լավ հասկանում են, թե դեպի ուր են տանում Հայաստանն այդ, այսպես կոչված «Խաղաղության» ծրագրով, և դա ավելի կործանարար է լինելու, քան 44-օրյա պատերազմը:
ՀՀ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ուր է տանում Հայաստանն արդեն խաղաղության, այսպես կոչված, ծրագրով, խաղաղության պայմանագրով։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է՝ ինչ է իր համար նշանակում այդ պայմանագիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ալիևը հայտարարում է՝ Արցախի, Լեռնային Ղարաբաղի հարց բացարձակապես գոյություն չունի, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ սահմանազատումը կամ դելիմիտացիան, ըստ նրանց, պիտի կատարվի Ադրբեջանի պայմաններով: ՀՀ գործող իշխանությունների կողմից որևէ բովանդակային արձագանք Ադրբեջանի այդ հայտարարություններին ի պատասխան՝ չի եղել, և շարունակվում է այդ քաղաքականությունը։ Սա շարունակվում է անվտանգության ողջ համակարգի ջախջախված լինելու պայմաններով։ Այն, ինչ այսօր կատարվում է՝ կործանարար է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ ընդհանրապես ապագայի համար։
Ակնհայտ է, որ շտապում են կնքել Խաղաղության պայմանագիր կոչվածը, թեև բոլորն էլ գիտեն, որ դրանով խաղաղություն չի լինի, բայց իրենց պետք է ստորագրված փաստաթուղթ: 

Նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքը, և այդ նպատակի իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է: Ռուսաստանը պահանջում է Հայաստանից թուրանական միջանցքներ՝ 3 ավտոմոբիլային և նաև երկաթուղային ճանապարհով:
Փաշինյանն ընդունում է միջանցքը, թեև խորհրդարանում հայտարարել է, թե միջանցք չի լինելու: Բայց ստորագրել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի 9-րդ կետում նշված է՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Ո՞վ է շտապում և ի՞նչն է նպատակը։ Եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմից հետո Ձեզ հետ զրույցում եմ ասել, որ նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքն էր Հայաստանով, ընդ որում՝ հենց միջանցքն էր։ Եվ Հայաստանի վրա հիմա շատ մեծ ճնշում է գնում հենց այդ միջանցքների համար, և այս ամենը, ինչ կատարվում է 44-օրյա պատերազմից հետո, այդ նպատակն է հետապնդում։ Այդ նպատակն իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է։ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ երեք ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղային ճանապարհ։ Ընդ որում, խոսքը գնում է հենց միջանցքի մասին, դա Փաշինյանն ինքն ընդունել է, որ դա միջանցքներ են: Հիշեցնեմ. ԱԺ-ում ինքը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ միջանցքներ չեն լինելու, բայցև ավելացրեց, ինչ է լինելու: Հայաստանի սահմանին, նկատի ունի արևելյան սահմանին՝ Ադրբեջանի հետ նոր անցակետեր, հիշում եք, նույնիսկ Կառավարության որոշում ընդունվեց, հանձնարարեց այդ անցակետերը կազմակերպել: Ըստ նրա՝ այդ անցակետերում պետք է կանգնեն ռուսական սահմանապահները, ասաց՝ Ադրբեջանի կողմից թող կանգնեն թուրքական սահմանապահները կամ զինվորականները. սա առաջին կետն էր։ Երկրորդ կետը, որ մաքսային ծառայությունը պետք է իրականացնի ինչ-որ երրորդ երկրի մասնավոր ընկերություն։ Եվ, երրորդ կետը. ինչ վերաբերում է Ադրբեջանի, այսպես կոչված, մեքենաների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովմանը Հայաստանի տարածքով, ապա դա պետք է իրականացնեն ռուսական սահմանապահ զորքերը։ Ես ուղղակի բառացիորեն մեջբերում եմ անում Փաշինյանի ասածից։ Այսինքն՝ ինքը տվեց միջանցքի սահմանումը, ընդ որում, էքստերիտորիալ միջանցքի սահմանում է սա, բայց ասում է՝ անունը միջանցք չդնենք։
Հիշում եք, վարչապետը նման սովորություն ունի, ասում է՝ պարտվենք, բայց անունը պարտություն չդնենք, լրիվ նույնն է։ Սա Հայաստանի համար կործանարար, ուղղակի պատմականորեն կործանարար ծրագիր է, պատկերացնո՞ւմ եք, այդ ճանապարհներին կանգնած են ռուս սահմանապահ զորքեր։ Այսինքն՝ նշանակում է, որ ուղղակի Սյունիքն է կտրվում ամբողջովին:
Խաղաղության պայմանագրի կնքումը, ակնհայտ է, որ եղել է ռուս-թուրքական պայմանավորվածությամբ: Իսկ ռուս-թուրքական ծրագիրը տարածաշրջանում չի կարող ապահովել ոչ կայունություն, և ոչ էլ անվտանգություն:
Անկարան շտապեցնում է Մոսկվային, որովհետև մոտ ժամանակներում աշխարհակարգը կարող է տրոհվել:
Մի քանի պատճառներով է արագացվում Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը. առաջինը՝ մայիսի 14-ին Թուրքիայում շատ կարևոր ընտրություններ են լինելու, և Ռուսաստանը Էրդողանին մինչև այդ ընտրությունները պետք է նոր նվեր մատուցի, իհարկե՝ Հայաստանի հաշվին, Ռուսաստանն իր առաջ այդ խնդիրն է դրել։ Երկրորդ. 44-օրյա պատերազմից հետո, գրեթե իմ բոլոր հրապարակային ելույթներում ասել եմ, որ այս ռուս-թուրքական ձևաչափը, որը ստեղծված է մեզ մոտ, չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն։ Աշխարհաքաղաքական զարգացումները և մեր լայն տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս, որ այդ ձևաչափը մոտ ժամանակներում կարող է ուղղակի տրոհվել։ Սա երկրորդ պատճառն է, որ շտապում են, ավելի ճիշտ՝ Անկարան շտապեցնում է Մոսկվային, որ իր պարտավորությունները կատարի իրենց հանդեպ։ Սրանք են այդ երկու հիմնական պատճառները, որով Ռուսաստանը շտապում է այդ հարցերը լուծել։
Դուք բնականորեն հարց կտաք, թե այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը ձգձգում, և տրամաբանական հարց կլինի։ Առաջինը, ես կարծում եմ, որ նա, իհարկե, կհամաձայնի դրան, ես օրինակը բերեցի, որ նա համաձայնվել է, բացի այդ, նա խոստացել է դա անել, կարծում եմ՝ գուցե սխալվում եմ, երկու պատճառով։ Առաջինը. ինքը հասկանում է, որ դա անելուց հետո ինքն այլևս որևէ մեկին պետք չի լինելու, Ռուսաստանին էլ պետք չի լինելու, և Ռուսաստանը հույս ունի, չեմ կարծում՝ այդ հույսերը կիրականանան, որ դրանից հետո Հայաստանում կբերի մի իշխանություն, որն այդ ամենը կընդունի։ Նորից եմ կրկնում՝ հետևանքները միայն միջանցքները չեն, սա Սյունիքի կորուստն է։