Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր իրականությունը խեղաթյուրել. Ըստ էությն, ապրիլի 1-ից տեղի է ունենալու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան մուտքը Տեղ գյուղից էր եւ այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանությամբ բուֆերային գոտի էր ձեւավորված, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, նաեւ հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով ճանապարհի պարագայում Ադրբեջանը ժամկետից 2-3 օր առաջ եկել է եւ մեկնարկային առումով առավելություններ ստանալով դիրքավորվում է»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը սահմանագծի հատվածում դեպի Հայաստան 100-300 մետր առաջ է եկել, Աբրահամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100 կամ 200 մետր մխրճում ապահովել, այլ եկել դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է եւ իրեն հնարավորություն է տալու ինչպես ընթացիկ մարտական հերթապահության իրականացման, այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար, այսինքն հնարավոր պլացդարմ ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար: Ադրբեջանը դաշտ է նախապատրաստում բոլոր սցերաների համար:
Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները պարզապես հղում անելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչեւ ապրիլի 1-ին, որ կարողանան իրար հետ ձեւավորել առաջնագիծը: Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պարտավորությունները չի կատարում: Օբյեկտիվ առումով որեւէ իշխանություն չէի կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը բանավոր պայմանավորվածությունը կկատարեր»:
Նա ընդգծեց, որ եթե Ադրբեջանը որեւէ փուլում նպատակ ունենա Սյունիքի որեւէ հատվածում հարձակում իրականացնել, որեւէ կաշկանդող բան չի ունենա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...