Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանն Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի
Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանն Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի։ Այս մասին տեղեկացրել է շրջանի ղեկավար Լորան Վոքեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երեւանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Վոքեի խոսքով՝ շարասյունը կկազմակերպվի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ համատեղ, Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի դրոշի ներքո։
«Այն կմոտենա Լաչինի միջանցքին, եւ մենք կպահանջենք, որպեսզի ադրբեջանցիները թողնեն, որ շարասյունն անցնի։ Կամ շարասյունը կանցնի, եւ մենք հույսի ոչ մեծ դուռ կբացենք, կամ չի անցնի, եւ դա մեզ առիթ կտա եվրոպական կազմակերպություններում նորից բարձրացնել մարդու իրավունքների խախտման եւ գործողությունների հրամայականի հարցը»,- ընդգծել է Լորան Վոքեն։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Խաղի մեկնարկը կարող էր ճակատագրական լինել թիմի համար. Բրայան Պրիսկե