Շրջափակման պատճառով ԼՂ-ն բախվել է ֆինանսական լուրջ սահմանափակումների հետ․ Ռ․ Վարդանյան
Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի կառավարությունը բախվել է ներդրումների եւ վարկերի ներգրավման լուրջ սահմանափակումների հետ։ Մարտի 29-ին «Շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա պարզաբանել է, որ ներկա պայմաններում որպես ֆինանսական աղբյուրներ կարող են հանդես գալ միայն հարկերը, Հայաստանից օգնությունը եւ բարեգործությունը։ Միաժամանակ Վարդանյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ընդունվել է 29 մլրդ դրամ դեֆիցիտով բյուջեի նախագիծ, նվազել են հարկային եկամուտները, արտադրությունը դադարեցվել է, գործազրկության մակարդակն աճել է։
«Բացի այդ, այս տարի Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված 144 միլիարդ դրամից 60 միլիարդ դրամը (մոտ 150 միլիոն դոլար – խմբ.) պետք է վճարվի հայկական բանկերին, դրա համար դրանք չեն հոսում Լեռնային Ղարաբաղի տնտեսություն»,- շեշտել է նա։
Նախկին պաշտոնյան շրջափակման պայմաններում ստեղծված իրավիճակը եզակի է անվանել՝ պարզաբանելով, որ շուկայական տնտեսության օրենքները չեն գործում՝ կոչ անելով նոր մոտեցումներ ցուցաբերել։ «Այսօր մեծանում է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության դերը, միաժամանակ պետք է շեշտը դնել անվտանգության ապահովման վրա։ Կարեւոր է լիարժեք եւ պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանանք ստանալ նաեւ միջազգային օգնություն»,- հավելել է նա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...