Ստամբուլից օդային ճանապարհով փորձ է արվել առանց հայտարարագրման ՀՀ ներմուծել ադամանդե քարեր
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։
ՊԵԿ-ից հայտնում են, որ Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։
Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողները քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում նրա գրպաններից հայտնաբերվել է 6 պոլիէթիլենային փաթեթվածք՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաև 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով և 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդահանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման» մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Վերաբացված Հոկտեմբերի 27․ Ջհանգիրյանը սկսել է խոսել, դատախազությունը նոր փաստեր է հրապարակում