Զարմանալի է, բայց դեռ կարտոֆիլ ունենք. դրմբոնցի բազմազավակ ընտանիքը գոյատևում է խնայողությունների հաշվին
Արցախցի Մարին, Իննան, Միքայելը շուտով քույր կամ եղբայր կունենան. ծնողները վառելիք չլինելու պատճառով չեն կարողանում հիվանդանոց հասնել, որ երեխայի սեռը պարզեն։
«Տրանսպորտ չկա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է երեք մանկահասակ երեխաների մայրը՝ Սաթեն Ջալալյանը։
Բազմազավակ ընտանիքը Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղից է։ Սաթենն ասում է՝ տունը ջեռուցում են փայտի վառարանով, գազ կամ չի լինում՝ ադրբեջանցիները հաճախ են փակում գազի խողովակը, կամ էլ շատ թույլ է, էլեկտրաէներգիան էլ օրական չորս ժամով անջատում են։
Նախօրեից Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների՝ բրինձի, մակարոնեղենի, հնդկաձավարի, ձեթի եւ շաքարավազի կտրոններով վաճառքը։ Այս համայնքում կտրոններ դեռ չեն բաժանվել։ Ընտանիքը համայնքապետարանից զանգի է սպասում, ասել են՝ մինչեւ չորեքշաբթի կտրոնները կբաժանեն։
Դրմբոնում 4 խանութ կա, Սաթենը երեք օր առաջ է եղել այդ խանութներից մեկում, ասում է՝ գրեթե դատարկ էր։
«Բրինձ, ձեթ, հնդկաձավար, մակարոնեղեն, սուրճ, ծխախոտ, կոնֆետեղեն, աղ, լվացքի փոշի, ամանի հեղուկ չկար։ Միայն շուշեղեն կար, հագուստ եւ խմիչք»,– պատմում է Սաթենը։
Բազմազավակ ընտանիքը վառելիքի, սննդի ճգնաժամի պայմաններում ապրում է խնայողությունների հաշվին։
«Բայց դա երկար ժամանակ չի բավականացնելու, ամենաշատը մոտ մի շաբաթ։ Զարմանալի է, որ դեռ կարտոֆիլ ունենք։ Երեխաներն ավելի շատ բանջարեղեն, միրգ, կաթնամթերք են ուզում ուտել։ Սառնարանն անջատած է, որ փչացող բան չկա, մեջն ի՞նչ դնեմ»,– նկատում է Սաթեն Ջալալյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ
Արևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. Շոյգու
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ