Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը ԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի Պեսկով Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ) Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրը ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա Արգենտինային Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայական Հայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ

Հաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)
Արցախ

Կաշենն ապահովում է Արցախի պետական բյուջեի եկամտային մասի մոտ 2/3-ը. տնտեսագետ

Ադրբեջանն այսօր տնտեսական ճնշումներով է փորձում իրականացնել Արցախի հայաթափումը: Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները խաղի մեջ են մտցրել կեղծ բնապահպաններին՝ պահանջելով իբրև թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում: Կաշենի հանքը շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ Մեթըլս» («Base Metals») ՓԲԸ-ն:

Այս տարվա հուլիսին, սակայն, Ադրբեջանն ապօրինի առքուվաճառք է իրականացրել և հերթական պայմանագրով բրիտանական ընկերությանն է հանձնել հանքարդյունաբերական նոր տարածքներ, որոնցից մեկը համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արևելյան հատվածին, որտեղ գտնվում է Կաշենի հանքավայրը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Կաշենը» ադրբեջանական մեծ ծրագրի՝ Արցախը հայաթափելու հերթական պատրվակն է համարում:

Անդրադառնալով խնդրի տնտեսական համատեքստին՝ տնտեսագետը հիշեցրեց 44 – օրյա պատերազմի հետևանքները՝ Արցախի հողերի 75 տոկոսի և այդ տարածքներում տնտեսական, արտադրական ռեսուրսների ու կարողությունների կորուստները:

 

«Կաշենը շահագործող «Բեյզ Մեթըլս»-ն Արցախի տնտեսության համար ռազմավարական, առանցքային նշանակություն ունեցող ձեռնարկություն է. այն ապահովում է Արցախի պետական բյուջեի եկամտային մասի մոտ 2/3-ը: Ադրբեջանի տնտեսության համար էական նշանակություն չունի այս գումարի չափը՝ 120 միլիոն դոլարի մասին է խոսքը. նրանք ուղղակի այդ պատրվակով փորձում են ավելի սեղմել Արցախի շուրջ օղակը:

Այդ հանքավայրի շահագործումը 44-օրյա պատերազմից հետո լուրջ հարվածի տակ էր, քանի որ Նոր Մարաղայից էր ստանում արտադրության նպատակով ջուրը, ու քանի ամիս պահանջվեց, որ այլընտրանքային ջրի մատակարարում ապահովեն, հետագայում նաև հոսանքի հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, և նախորդ երկու տարվա ընթացքում հանքավայրը բազմաթիվ խնդիրներ հաղթահարեց: Արձանագրենք, որ այս ընկերությունը ոչ միայն Արցախի խոշոր հարկատուն է, այլև խոշոր գործատուներից մեկը՝ 1800 հոգի է աշխատում այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:

 Ապաշրջափակման հետևանքներին անդրադառնալով՝ Սուրեն Պարսյանն արձանագրեց, որ իրավիճակն օրեցօր բարդանում է՝ նաև որովհետև Արցախյան վերջին պատերազմից հետո պարենային անվտանգության առումով բավականին խնդիրներ են առաջացել:

«Եթե նախկինում Արցախը տարեկան 70-90 հազար տոննա ցորեն էր արտադրում, այժմ՝ ավելի քիչ, նաև անասունների գլխաքանակն է կտրուկ կրճատվել, քանի որ արոտավայրերն են կրճատվել: Սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսությունն է բավականին ռիսկային (հիշենք՝ դեպքեր եղան, երբ նույնիսկ ռուս խաղաղապահը կողքին՝ հողագործի վրա էին կրակել):

Արցախի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, պարենային իրավիճակը բավականին մտահոգիչ է: Այս պահին մրգերի, բանջարեղենի որոշ տեսակների, դեղորայքի, շինանյութի և այլ ապրանքների դեֆիցիտ կա, բայց կաթնամթերքի առումով Արցախը կարողանում է որոշակի ինքնաբավություն ապահովել:

Այս իրավիճակը պետք է դրդի արցախցիներին և Արցախի կառավարությանը՝ էլ ավելի բարձրացնել ինքնաբավության մակարդակը: Մենք պետք է հասկանանք, որ նման իրավիճակները կարող են տարբեր պատրվակներով պարբերաբար կրկնվել, և պետք է պարենային ինքնաբավության հարցը լուծենք, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ապահովենք»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը:

Հիշեցնենք՝ երեկ Արցախի կառավարությունը տեղեկացրել էր, որ «Բեյզ Մեթըլս»-ի հետ համատեղ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը: