Չավի․ Արգենտինան արժանի էր հաղթանակի, նրանք ավելի լավ խաղացին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչի արդյունքը։
«Անսովոր եզրափակիչ էր հանդիսականների համար։ Ցավում եմ մեր ակումբի խաղացողներ Ժյուլ Կունդեի եւ Ուսման Դեմբելեի համար, բայց շատ դիտարժան խաղ էր․ իմ տեսածներից այն լավագույններից մեկն է։
Արգենտինան իսկապես արժանի էր հաղթանակի։ Նրանք ավելի լավ խաղացին։ Տարօրինակ էր, որ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսին չուներ աշխարհի գավաթ։ Հիմա նա այդ նվաճումն էլ գրանցեց։ Պետք է շնորհավորել Լեոյին, քանի որ նա արժանի էր դրան։ Լավագույնները պետք է ունենան այդ տիտղոսը»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2) հաղթել էր Ֆրանսիային։ Մեսին կարիերայում երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...