Մարտակերտից Քարվաճառ գնացող ճանապարհը դեկտեմբերի 12–ից փակ է ադրբեջանցիների համար
Մարտակերտի շրջանում շրջափակման 8-րդ օրը կյանքն ընթանում է բնականոն հունով: Այս մասին նշել է Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը:
Նա հերքել է լուրերը, թե շաբաթ եւ կիրակի իրենք փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը. «Այդ ճանապարհը ադրբեջանցիների համար փակ է դեկտեմբերի 12-ից եւ չի գործելու, մինչեւ չբացվի Արցախի կյանքի միակ ճանապարհը: Շրջանում որոշ բաների պակաս կա, բայց ընդհանուր առմամբ, նորմալ է, խուճապի մատնվելու բան չկա, հանգիստ է: Կարգի համաձայն օպերատիվ շտաբի հետ քննարկման արդյունքում, այն ամենը, ինչ պետք է շրջանի կարիքները բավարարելու համար, հրատապ բավարարվում է»,-ասաց նա:
Ասկերանի շրջանում եւս առանձին ապրանքատեսակների պակաս չկա, սակայն պահեստներում առկա պաշարները նվազում են: Ասկերանի շրջանային վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը նշել է, որ իրենց շրջանից կա 15 ընտանիք, որ գտնվում է Գորիսում. «Կապը պահում ենք իրենց հետ: Մի երեխա կա, որ Եվրատեսիլին է մասնակցել ու հիմա առանց ծնողի է Հայաստանում: Մնացածը ծնողների հետ են,-ասել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...