Դանի Ալվեսը՝ Մեսիին․ Ֆուտբոլը սիրում է քեզ, ֆուտբոլ սիրողները հարգում եւ շնորհավորում են քեզ
Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեստ շնորհավորել է աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած արգենտինացի Լիոնել Մեսիին։
«Այս աշխարհը սիրում է քեզ, ֆուտբոլը սիրում է քեզ Մեսի, ֆուտբոլ սիրողները հարգում եւ շնորհավորում են քեզ այս հաղթանակի առթիվ։
Վայելիր պահը ընտանիքիդ հետ եւ բոլոր նրանց հետ, ովքեր անցնում, գնում են։ Որպես բրազիլացի եւ հարավամերիկացի՝ ես գիտեմ, որ սա ավելին է, քան պարզապես հաղթանակ աշխարհի առաջնությունում»,- սոցիալական ցանցերում գրել է Դանի Ալվեսը, որը Մեսիի հետ հանդես է եկել «Բարսելոնայում»։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2) հաղթել էր Ֆրանսիային։
Մեսին կարիերայում երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։ Մեսին միակն է պատմության մեջ այս ցուցանիշով։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...