C խմբում խաղում են 2:0
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում C խմբում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները: Երկու խաղում էլ գրանցվեց 2:0 հաշիվը:
Բավական հետաքրքիր խաղում լեհերը 2:0 հաշժվով հաղթեցին Սաուդիան Արաբիայի հավաքականին, որը շատ ավելի հասուն եւ դիտարժան խաղ անցկացրեց, քան Լեհաստանի ազգային թիմը: Այսուհանդերձ, լեհերին հաջողվեց օգտվել արաբների կոպիտ սխալներից եւ երկու գոլ խփել:
39-րդ րոպեին գոլը խփեց Զիելինսկին, իսկ 82-ին՝ Լեւանդովսկին: 45-րդ րոպեին էլ արաբները չիրացրին 11 մետրոնոց հարվածը:
Մյուս, բավական ձանձրալի եւ դժգույն խաղում արգենտինացիները 2:0 հաշվով հաղթեցին մեքսիկացիներին: Գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին Մեսին եւ Ֆերնանդեսը:
Լեհաստանն ունի 4, Արգենտինան եւ Սաուդյան Արաբիան՝ 3-ական, իսկ Մեքսիկան մեկ միավոր:
Թիմերից յուրաքանչյուրն էլ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Սպասվում են լարված եւ նաեւ դաժան խաղեր արդեն նոյեմբերի 30-ին: