ԱԱ-2022. Օրվա հանդիպումները
Աշխարհի առաջնությունում նոյեմբերի 27-ին տեղի կունենան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները E եւ F խմբերում։
E խմբի առաջատար Իսպանիան կմրցի գերմանացիների հետ, որոնք առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել էին Ճապոնիային։ Իսպանիային 0:7 հաշվով պարտված Կոստա Ռիկան էլ կմրցի ճապոնացիների հետ։
F խմբում Բելգիայի մրցակիցը կլինի Մարոկկոն, Խորվաթիայինը՝ Կանադան։ Առաջին տուրում բելգիացիները 1:0 հաշվով հաղթել են Կանադային, խորվաթները 0:0 հաշվով է խաղացել Մարոկկոյի թիմի հետ։
ԱԱ-2022, երկրորդ տուր
E խումբ
Ճապոնիա - Կոստա Ռիկա՝ 14:00 (Երեւանի ժամանակ)
Իսպանիա - Գերմանիա՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Իսպանիա՝ 3 միավոր, Ճապոնիա՝ 3, Գերմանիա՝ 0, Կոստա Ռիկա՝ 0։
F խումբ
Բելգիա - Մարոկկո՝ 17:00
Խորվաթիա - Կանադա՝ 20:00
Մրցաշարային դրություն․ Բելգիա՝ 3 միավոր, Խորվաթիա՝ 1, Մարոկկո՝ 1, Կանադա՝ 0։