Արցախի Խրամորթ գյուղում ադրբեջանցիները կրակոցներ են արձակել աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Խաղաղության մասին խոսող և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության կեղծ խոստումներ տվող ադրբեջանական իշխանությունները և զինված ուժերը շարունակում են վարել Արցախի ժողովրդի ամենատարրական իրավունքների լայնածաված խախտումների հանգեցնող, ֆիզիական և հոգեբանական անվտանգությունը խաթարող հանցավոր քաղաքականություն։
Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար, որի սպառնալից հետևանքներին հրադադարի հաստատումից հետո ականատես ենք եղել բազմիցս։
Ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Այն, ինչ արվում կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:։
Արցախի ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնում են, որ արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը