Այսօր Արցախը զրկված է իրեն պաշտպանելու հնարավորությունից, այդ առաքելությունը դրված է Հայաստանի վրա․ Արկադի Ղուկասյան
Թեև այսօր Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են պահում Արցախի անվտանգությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն իր միսիան ավարտել է Արցախում։ Ստեփանակերտում լրագրողներին ասել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը․
«Մեզ անհրաժեշտ է եւ Ռուսաստանի օգնությունը այս հարցում, և առաջին հերթին Հայաստանի օգնությունը, որովհետեւ ՌԴ-ն ինչքան էլ շահագրգռած լինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ունի իր շահերը, իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և որոշ հարցերում մենք տեսնում ենք վերապահումներ, բայց ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի։ Մինչև հիմա ինձ համար պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Ղուկասյանը։
ԱՀ նախկին նախագահը համոզված է՝ այն ժողովուրդը, որը պատրաստ է պայքարել մինչև վերջ, նրան հնարավոր չէ հաղթել․
«Այստեղ կան, իհարկե, դժվարություններ, որովհետեւ մենք չենք տեսնում հստակ դիրքորոշում Հայաստանի կողմից: Ակնհայտ է, որ Արցախը միայնակ չի կարող պայքարել ամբողջ աշխարհի դեմ և մենք ակնկալում ենք Հայաստանի, Սփյուռքի եւ մեր բարեկամ երկրների աջակցությունը մեր պայքարում»,- ասել է նա:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է Սոչիում խաղաղապահների տեղակայմանը ժամկետը երկարացնելու մասին փաստաթուղթ ստորագրել, Ղուկասյանն ասաց, որ մինչ այդ ուրիշ մտքեր են հնչել և դա հաշվի առնելով, ինքը համոզված է, որ հստակ դիրքորոշում պետք է հնչի․
«Խոսքերն այս վերջին ժամանակահատվածում գրեթե արժեք չունեն, որովհետեւ խոսքերն ու մտքերը փոխվում են և մենք շատ հակասական հայտարարություններ ենք լսում, ինչը մտահոգիչ է: Այսօր Արցախը զրկված է պաշտպանել իրեն, այդ առաքելությունը դրված է Հայաստանի վրա և ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը այդ միսիան կիրականացնի»,-նշել է Ղուկասյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը