Սխալներն ու սխալ հաշվարկները հանգեցնում են անդառնալի հետեւանքների. Բակո Սահակյան
«Լազարյան ակումբի» ոչ մի հանդիպում առանց ԼՂ-ի թեմայի քննարկման չի անցել։ Այս մասին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում հայտարարեց ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը։
Նախկին նախագահի խոսքով՝ ակումբը մշտապես քննարկել է հանրապետության անցյալը, ներկան ու ապագան։ Սա, նրա կարծիքով, լիովին օբյեկտիվ մոտեցում է։
«Ղարաբաղը միշտ խաղացել է, խաղում է եւ կշարունակի խաղալ Անդրկովկասի, հայ ժողովրդի եւ պետականության պատմության եւ աշխարհաքաղաքականության առանցքային դերերից մեկը։ Դժվար է գերագնահատել Ղարաբաղի դերը տարածաշրջանում ռազմական-ռազմավարական հավասարակշռության ապահովման, անվտանգ եւ կանխատեսելի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձեւավորման գործում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համար։ Հարգելի՛ բարեկամներ, այսօր մենք պատմության մեջ բեկումնային փուլ ենք վերապրում։ Մեր երկրներն ու ժողովուրդները բախվում են անվտանգության խորը սպառնալիքների։ Մենք կանգնած ենք լուրջ ընտրության առաջ՝ կամ հաշվի առնել արագ փոփոխվող աշխարհակարգը, էական շտկումներ մտցնել մեր գործունեության մեջ, կամ չնկատել ընթացող փոփոխությունները։ Սա վտանգավոր հետեւանքներ կունենա»,-ասաց Սահակյանը։
Նա, ի թիվս այնի, նա մատնանշեց «սիրախաղի» քաղաքականության վտանգը՝ կոչ անելով վերացնել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետեւանքներ կունենան։
Բակո Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում ծագել են ուժեր, որոնք մտադիր են փոխել Կովկասի քաղաքական լանդշաֆտը, դուրս մղել Ռուսաստանին եւ կազմաքանդել հայկական պետականությունը։ Հաջողության հասնելու հիմնական բաղադրիչը նրանց համար Լեռնային Ղարաբաղի կործանումն է։
«Սա չի կարելի թույլ տալ, եւ քանի դեռ կա հնարավորություն, անհրաժեշտ է համատեղ ջանքերով համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետեւանքներ կունենան»,-համոզված է Սահակյանը։
Նա կարծում է, որ նման հետեւանքները կանխելու եւ առկա սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է սկզբունքային եւ մաքսիմալ ակտիվ քաղաքականություն վարել։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը