Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Տեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիր Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres Կյանքից հեռացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը Քննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումները Ռուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարել Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ) Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում են
Արցախ

«Քաշաթաղում ծնվել, մեծացել եմ, իմ հայրենիքն է, ինձ հարցնում եք, իմ տուն գնալո՞ւ եմ, թե՞ ոչ». Քաշաթաղի վարչական ղեկավար

Օգոստոսի 25-ից հետո, երբ Քաշաթաղի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները տեղահանվեցին իրենց բնակավայրերից և տեղափոխվեցին Արցախի ու Հայաստանի տարբեր բնակավայրեր, մինչև օրս կապ են պահում Քաշաթաղի վարչական ղեկավարի հետ։

168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի վարչական ղեկավար Մուշեղ Ալավերդյանը նաև ասաց, որ բնակիչների մի մասը շարունակում է տարբեր հարցերով ու խնդիրներով դիմել իրեն։

«Բնական է, ողջ բնակչության հետ հնարավոր չէ կապը պահել, բայց վարչակազմի աշխատակազմը գրեթե բոլորի հետ էլ կապը պահում է։ Հիմնականում այդ կապը պահում ենք համայնքապետերի միջոցով»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը։

Հարցին՝ օգոստոսի 25-ից Քաշաթաղից դուրս եկած բնակիչներից բնակարանների սերտիֆիկատներ ստացողներ կա՞ն, տվյալ պահի դրությամբ ի՞նչ տեղեկություն ունեն, Մուշեղ Ալավերդյանը պատասխանեց, որ ստույգ տվյալ չի կարող ասել, բայց կարծում է՝ ստացողներ կան։

 

«Մենք արձագանքում ենք այն դեպքերին, երբ, օրինակ, բնակիչը սերտիֆիկատ է ստացել և ինչ-որ խնդրի է բախվել, այդ ժամանակ ենք արձագանքում։ Եթե բնակիչը ստացել է սերտիֆիկատը և որևէ խնդիր չի առաջացել, հնարավոր է՝ մենք դրա մասին տեղեկատվություն չունենանք։ ՀՀ սոցապ նախարարությունը մեզ այդ առումով հաշվետվություն չի տալիս, միայն թվային տեսքով, ենթադրենք՝ 150 շահառու ստացել են։ Այսպես գիտենք, անվանական չգիտենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Քաշաթաղից տեղահանվածները զանգահարում են բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներով, որոնք չի կարող կոմպլեկտավորել ու տարբերակել։

«Սոցիալական աջակցության խնդիրներից սկսած՝ մինչև կենցաղային տարբեր խնդիրներով դիմում են, նույնիսկ այնպիսի խնդիրներով, որոնք այլ տեղերում չեն բարձրաձայնում, դիմում են մեզ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Քաշաթաղի դպրոցի անձնակազմին, որոնք վերջերս բողոքում էին, որ աշխատավարձերն ամբողջությամբ չեն ստանում, Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ խնդիրն արդեն լուծվել է, դիմել են պետնախարարին, ու խնդիրը լուծվել է՝ ամբողջական աշխատավարձերը կստանան։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է, որ մի օր կրկին վերադառնալու են Քաշաթաղ, Մուշեղ Ալավերդյանը պատասխանեց. «Հարցը հռետորական է, չեմ ուզում պատասխանել։ Ես Քաշաթաղում ծնվել ու մեծացել եմ, իմ հայրենիքն է, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Դուք ինձ հարցնում եք, ես իմ տուն գնալո՞ւ եմ, թե՞ ոչ»։