Կլոպ․ Աշխարհում 3 ակումբ ոչ մի ֆինանսական սահմանափակում չունի, մենք ունենք
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհել է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր չէ մրցակցել տրանսֆերային շուկայում։
«Բոլորն էլ գիտեն, որ տրանսֆերային շուկայում «Սիթիի» հետ ոչ մի ակումբ չի կարող մրցակցել։ Նրանց համար գինը կարեւոր չէ։ Եթե լավագույն հարձակվողին հնարավոր է ձեռք բերել շուկայում, նրանք անում են դա։ «Լիվերպուլը» չի կարող իրեն այդպես պահել։
Աշխարհում 3 ակումբ ոչ մի ֆինանսական սահմանափակում չունի՝ «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ, «Նյուքասլ», մենք ունենք։ Ամեն ինչ օրինական է, ինչ ցանկանան, կարող են անել։
Մենք պետք է ուշադիր հետեւենք բոլորին, գտնենք տաղանդավոր երիտասարդների։ Այդ ակումբների հետ մենք չենք կարող մրցակցել։ Լսել եմ, որ «Նյուքասլի» ներկայացուցիչն ասել է, որ ոչ մի ֆինանսական առաստաղ չունեն։ Շնորհավորում եմ նրանց, բայց մյուս ակումբներն ունեն առաստաղ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Լիվերպուլը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:30-ին։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...