44-օրյա պատերազմի Շուշիի օպերացիայի ժամանակ չարեցին իմ առաջարկածը և երեք օրում 500-600 զոհ տվեցին․ Սամվել Բաբայան
Պատերազմի ընթացքում ես հստակ բացատրել եմ, թե ինչ պետք է արվեր, ինչպես կազմակերպվեր, որտեղ պետք է ականապատվեր, սակայն կատարողներն ունեին զրոյական ուղեղ։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամել Բաբայանը։
«Ես Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էի՝ կամ Ռուսաստանը մեզ տալիս է զենք կամ մենք ոչինչ չենք ստորագրում, դուրս ենք գալիս Արցախից։ Ասում էի՝ ոչ մի բան մի ստորագրեք։ Ադրբեջանը, որ ասում էիք հաղթել է, ոչ, 50/50 է եղել։ Ես, եթե հեռուստատեսությունից եմ իմանում, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը, նախագահը փաստաթուղթ է ստորագրել, իմ մնալն ինչի՞ն է պետք։ Ես ամեն ինչ բացատրել եմ՝ թե որտեղ, ինչ պետք է անեն։ Ցավոք, կատարողները զրոյական ուղեղ ունեին։ Ադրբեջանցիները 4-ից 5-ն մտել են Շուշի, չնայած ասում են՝ 5-6 են մտել, բայց իրականում մտել են 4-5-ին։ Ասում էի՝ պետք էր Սղնախով ճանապարհը կտրել եւ իրենց հարցը լուծել։ Բայց ինձ չլսեցին, չարեցին առաջարկածը։ Գործող հրամանատարն այդ փուլում ասում է՝ դե, դա Սամվել Բաբայանի գործն է, ինքն է ուզում անել, մեր գործը չէ, ես գիտեմ՝ ինչ եմ անում։ Եվ դեմ տվեցին սարին 500-600 հոգի զոհի երեք օրում»,- նշեց Սամվել Բաբայանը։
Սամվել Բաբայանի խոսքով՝ իր բոլոր հայտարարությունների վերաբերյալ տարվում է քննություն։ Գործով ինքն անցնում է վկայի կարգավիճակով։
«Բոլոր մասնակիցները գնում են ցուցմունքներ տալու։ Ես գիտեմ, որ ովքեր գնում են, շատ վատ կարգավիճակում են։ Ինձնից հարցնում են, նկարագրում եմ՝ ինչպես է եղել, հետո այդ անձնանց կանչում են, ստացվում է՝ ինչ ասում եմ դա է իրականությունը, ինչ մնացածն են ասում՝ ճշտմարտություն չէ»,- ընդգծեց Բաբայանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը