Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբ՝ 127 զոհ
Ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնության 11-րդ տուրի «Արեմա» - «Պերսեբայա» հանդիպումն ավարտվել է ողբերբությամբ։ «Արեման» պարտվել է 2:3 հաշվով։ Թիմի հազարավոր ֆանատներ ներխուժել են խաղադաշտ, սկսվել է ծեծկռտուք ոստիկանության հետ։ Զոհվել է 127 երկրպագու, հաղորդում է Reuters-ը։ Զոհերի թվում է նաեւ երկու ոստիկան։
Հետագայում հայտնի է դարձել, որ 38 հազար տեղ ունեցող ստադիոնում հանդիպմանը ներկա է եղել 42 հազար երկրպագու։
Ողբերգությունից հետո Ինդոնեզիայի ֆուտբոլային ասոցիացիան մեկ շաբաթով դադարեցրել է հանդիպումները։ «Արեմայի» ստադիոնը որակազրկվել է մինչեւ մրցաշրջանի ավարտը։
<iframe title="