Արցախում լռության րոպե է. փողոցում դադարել է անգամ մեքենաների շարժը
Արցախում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լռության րոպե է հայտարարվել:
Տեսանյութում երեւում է, որ անգամ փողոցում բոլոր մեքենաները դադարեցրել են ընթացքը, որոշ վարորդներ դուրս են եկել մեքենայից եւ լուռ կանգնած են:
Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության նահատակվածների:
Խաչերթի մեկնարկից առաջ եկեղեցու բակում հավաքվածներին խոսքով է դիմել ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:
«Երկու տարիների հեռավորությունից մենք կրկին հավաքվել ենք՝ միասնաբար ոգեկոչելու 44-օրյա պատերազմում նահատակված մեր սրբազան եղբայրների ու քույրերի հիշատակը: Այսօր նաև ուխտի և ուխտի նորոգման օր է: Սուրբ գիրքն ասում է, որ Աստված ապաշխարանքից հետո է միայն ներում: Մենք այսօր չպետք է շտապենք մեր քայլերի մեջ, պետք է լինենք հավասարակշռված ու փորձենք ազգային մեր ներուժը ՝ խաչի օգնությամբ, հավատքի վրա խարսխված և աստվածատուր ազգային մեր շնորհն ի ցույց դնելոն, երկիրը կրկին վերազարթնեցնել և պայծառացնել: Այսօր դեպի մեր հոգին նայելու պահ է և թող յուրաքանչյուրիս համար վերածննդի օր լինի»,- ասել է Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը