«Ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը». Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 2 Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատար՝ Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը:
Պատերազմի ավարտից շուրջ 1 տարի անց Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, ստացել Արցախի հերոսի կոչում:
Պատերազմի ավարտից շուրջ 2 տարի անց Միքայել Արզումանյանը ձերբակալվեց(պաշտոնավարման ընթացքում՝ ԱՀ նախագահի խորհրդական): Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ժամանակ իր պարտականություննեը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
44 օրերից ընդամենը 12-օրն է Արզումանյանը ղեկավարել ՊԲ-ն, մնացած ժամանակահատվածում այն իրականացվել է Հարությունյանի կողմից:
ՀԻՄԱ ՀԱՐՑ
Արդյոք համակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով քննության է առնվել պատերազմի օրերին Ջալալ Հարությունյանի վարքագիծը: Արդյոք հաշվարկվել են դիրքային և տարածքային կորուստների ՊԲ 2 ղեկավարների կառավարման ժամանակ:
Եվ ի վերջո, բացի ենթադրյալ հանցանքից ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը:
Հ.Գ. ով գիտի հերթում քանի честь տված կա»


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը