Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն է կատարվել. Արցախի ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել
Ռոման Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն կատարելու համար քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։
Հիշեցնենք, որ իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին՝ իր հերթական եթերներից մեկի ժամանակ, հայտարարել էր, թե որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու գեներալները սպանություններ են կատարել, հրամաններ տվել, որոնց կատարման ընթացքում հարյուրավոր ու հազարավոր զինվորներ են սպանվել։ Ըստ նրա` իբր միայն Մատաղիսի ուղղությամբ 200 զինծառայող է սպանվել։ Բաղդասարյանը նրանց մահվան մեջ մեղադրել է բարձրաստիճան զինվորականներին։
Արցախի Հանրապետության դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն էր ուղարկել այս տեսանյութը, որը դարձել էր քննության առարկա։
«ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Ռ.Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱԱԾ-ն ու նշել, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Ռ.Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը