«Բրյուգեն» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ, Ադամյանը մեկնարկային կազմում էր
Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի երրորդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվեց առաջատար «Ռոյալ Յունիոնին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
74-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի բելգիացի կիսապաշտպան Հանս Վանակենը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 70-րդ րոպեին։
Ավելացված 8-րդ րոպեին «Բրյուգեի» առավելությունը կրկնապատկեց նորվեգացի հարձակվող Անտոնիո Նուսան։
«Բրյուգեն» 43 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղ նահանջած «Ռոյալ Յունիոնը»։
Բելգիայի առաջնություն, չեմպիոնական խումբ, երրորդ տուր
«Ռոյալ Յունիոն» - «Բրյուգե»՝ 0։2
Հանս Վանակեն, 74, Անտոնիո Նուսա, 90+8
Չիրացրած 11մ՝ Դանթե Վազեյր («Ռոյալ Յունիոն»), 55


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը