Դանի Ալվես․ Քարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի»
«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Դանի Ալվեսը այս տարվա «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ է համարում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։
«Բենզեման ունի բոլոր արժանիքները, որպեսզի ստանա «Ոսկե գնդակը», սակայն մեծ նշանակություն կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակիչի արդյունքը։ Եթե «Ռեալը» հաղթի, Բենզեման կլինի գլխավոր ֆավորիտը, թեեւ «Մանչեսթեր Սիթիում» էլ, «Լիվերպուլում» էլ կան գերազանց ֆուտբոլիստներ, որոնք կարող են մրցակցել Բենզեմայի հետ այդ մրցանակի համար։ Բայց Քարիմն իսկապես արժանի է «Ոսկե գնդակին», քանի որ «Ռեալին» հասցրեց գագաթին»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը»։ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում այս տարվի հաշվի կառնեն 2021-2022 թվականի մրցաշրջանի արդյունքները։ Նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության արդյունքները դեր կխաղան հաջորդ տարվա քվեարկությունում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը