Ամերիկյան կոնսորցիումը «Չելսիի» համար կվճարի 5,2 միլիարդ դոլար
Ամերիկյան կոնսորցիումը կգնի Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը՝ վճարելով 4,25 միլիարդ ֆունտ ստերլինգ (5,2 միլիարդ դոլար), հաղորդում է ակումբի կայքը։
Կոնսորցիումի մասնակիցներն են ամերիկացի միլիարդատեր, բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» ակումբի համասեփականատեր Թոդ Բյոլին, ամերիկացի գործարար Մարկ Ուոլթդրը, շվեյցարցաի միլիարդատեր Հանսյորգ Վիսը եւ ամերիկյան Clearlake Capital ներդրումային ընկերությունը։
Գործարքին պետք է հավանություն տան Անգլիայի ֆուտբոլային իշխանությունները եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Չելսիի» բաժնետոմսերի համար կոնսորցիումը կվճարի 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ, որը կփոխանցվի ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի սառեցված բանկային հաշվին Մեծ Բրիտանիայում։ Այդ գումարը կհատկացվի բարեգործության։
1,75 միլիարդ ֆունտ ստերլինգ կուղղվի ակումբի զարգացմանը, «Չելսիի» ակադեմիայի եւ երկու ստադիոնների ընդլայնմանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը