Ջոկովիչ․ Ակնհայտ է, որ Ալկարասն առանձնահատուկ խաղացող է
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը գովել է համաշխարհային դասակարգման 9-րդ համար, 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասին, որի հետ կմրցի Մադրիդի «Մասթերսի» կիսաեզրափակիչում։
«Ակնհայտ է, որ Ալկարասը առանձնահատուկ խաղացող է։ Նա շատ ռեկորդներ գերազանցեց՝ դառնալով վերջին տասնամյակներում ամենաերիտասարդ խաղացողը դասակարգման լավագույն տասնյակում։
Մինչեւ մեր սերունդը եղել են Մայքլ Չանգի նման չեմպիոններ, որոնք 16 տարեկանում «Մեծ սաղավարտի» մրցաշարում էին հաղթում, բայց հիմա մենք սովոր չենք թինեյջերի տեսնել լավագույն տասնյակում։ Ալկարասի աճն ու առաջընթացը հիացնում է։
Կորտից դուրս նա գերազանց տղա է, շատ համեստ, ճիշտ արժեքներով։ Մադրիդում մենք միասին մարզվեցինք, կորտից դուրս ժամանակ անցկացրինք։ Նա հրաշալի մարդ է։
Շատ եմ հավանում նրա խաղում, հրաշալի է, որ կա այսպիսի երիտասարդ խաղացող եւ թարմ օդ է թենիսի աշխարհում»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։ Ջոկովիչ - Ալկարաս մրցախաղը տեղի կունենա մայիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։Ալկարասը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը