Անսու Ֆատին պատրաստ կլինի «Մալյորկայի» դեմ խաղին
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին կկարողանա մասնակցել «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է իսպանական AS-ը։ Այդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին։
Նախքան այդ Չավիի գլխավորած թիմը ապրիլի 24-ին Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում կընդունի «Ռայո Վալիեկանոյին», սակայն կատալոնական ակումբի մարզչական շտաբում որոշել են ռիսկի դիմել։ Ֆատին արդեն մոտ մեկ ամիս վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։
19-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել հունվարի 20-ին Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում։ Ֆատին փոխարինման էր դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 96-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով։ «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում պարտվել էր 2։3 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։
Այս մրցաշրջանում նա արդեն երկու ամիս բաց էր թողել վնասվածքի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը