«Էվերտոնի» պատանի երկրպագուի մայր․ Որդիս ոչինչ չէր ասել Ռոնալդուին, որը հարվածեց նրա ձեռքին
«Էվերտոնի» պատանի երկրպագու Ջեյք Հարդինգի մայրը պատմել է «Էվերտոնի» ստադիոնում Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։ «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող հանդերձարան տանող միջանցքում հարվածել էր երեխային ձեռքին եւ կոտրել նրա հեռախոսը։
«Որդիս հեռախոսով նկարահանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, որոնք հեռանում էին հանդերձարան։ Հետո որդիս իջեցրեց հեռախոսը, երբ Ռոնալդուի ոտքին արյուն տեսավ։ Նա ոչինչ չէր ասել, իսկ Ռոնալդուն ահավոր տրամադրություն ուներ, հարվածեց երեխայիս ձեռքին, գցեց հեռախոսը եւ առանց հետ նայելու գնաց հանդերձարան։
Որդիս աուտիզմ եւ դիսպրակսիա ունի։ Սա նրա առաջին ֆուտբոլային հանդիպումն էր ստադիոնում։ Հրաշալի օր էր մինչեւ այդ պահը»,- 14-ամյա պատանու մոր խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։
Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով ներողություն էր խնդրել եւ տղային հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպմանը «Օլդ Տրաֆորդ»։
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում «Էվերտոնին» պարտվել էր 0։1 հաշվով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը