Վան Պերսին հրաժարվել է աշխատել Տեն Հագի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին հրաժարվել է ամռանն ընդգրկվել անգլիական ակումբի մարզչական շտաբում։
Սպասվում է, որ Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի գերմանացի Ռալֆ Ռանգնիկին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
Տեն Հագը ցանկանում է իր օգնականի դերում տեսնել Վան Պերսիին, որը սակայն գոհ է աշխատանքից հոլանդական «Ֆեյենորդի» երկրորդ մարզիչի պաշտոնում եւ չի ընդունել առաջարկը, հաղորդում է ESPN-ը։
Վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2012-2015-ին՝ 105 խաղում խփելով 58 գոլ, կատարելով 21 գոլային փոխանցում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը