Սալահ․ Ամենակարեւորը չպարտվելն է «Մանչեսթեր Սիթիին»
Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպումից իր սպասելիքների մասին։
«Մենք ցանկանում ենք չորս տիտղոս նվաճել այս մրցաշրջանում։ Նախկինում երբեք չենք ունեցել այդպիսի նվաճում։ Դեռ պահպանում ենք այդպիսի հնարավորություն։ Հիմա գերազանց մարզավիճակում ենք, Պրեմիեր լիգայում տարել ենք 10 անընդմեջ հաղթական, լավ արագություն ենք վերցրել։ Հույս ունեմ, որ կհաղթենք առաջիկա խաղում։
Պետք է վայելել պահը, ուշադրություն չդարձնել ճնշմանը։ «Մանչեսթեր Սիթին» խաղալու է տանը, ունի 1 միավորի առավելություն։ Ամենակարեւորը չպարտվելն է»,- Սալահի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Անգլիայի առաջնության 32-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։
30 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» երկրորդն է՝ 72 միավոր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը