Գվարդիոլա․ Կցանկանայի հավերժ մնալ «Մանչեսթեր Սիթիում», բայց այդպես չեմ անի
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կցանկանար հավերժ ղեկավարել մանչեսթերյան թիմը։
«Ես կցանկանայի հավերժ մնալ «Մանչեսթեր Սիթիում», բայց այդպես չեմ անի։ Ավելի լավ աշխատավայր ինձ համար չկա։ Ես կարող էի 10 տարով երկարաձգել պայմանագիրը, բայց չեմ անի։ Բրազիլիայի հավաքականի հետ կապված խոսակցությունների աղբյուրն ինձ հայտնի չէ։ Ես ունեմ պայմանագիր եւ երջանիկ եմ իմ ակումբում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
51-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նա 2016թ․ հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի լիգայի քառակի գավաթակիր, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը