«Բուդյո-Գլիմտը» «Ռոմայի» մարզիչին մեղադրել է բռնության մեջ
Նորվեգական «Բուդյո-Գլիմտ» ակումբը ՈւԵՖԱ-ին հորդորել է հրապարակել «Ռոմայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը։
Իտալական ակումբի ավագ Լորենցո Պելեգրինին խաղից հետո հայտարարել էր, թե նորվեգական թիմի գլխավոր մարզիչ Խետիլ Կնուտսենը հարձակվել է «Ռոմայի» դարպասապահների մարզիչի վրա։
«Բուդյո-Գլիմտի» հայտարարությունում նշվում է, որ հակառակն է եղել։ Ամբողջ հանդիպման ընթացքում «Ռոմայի» ներկայացուցիչը վիրավորական արտահայտություններով սադրել է Կնուտսենին, իսկ հանդերձարան տանող միջանցքում հարձակվել նրա վրա։
«Բուդյո-Գլիմտը» կդիմի ոստիկանություն, եթե ՈւԵՖԱ-ն չհրապարակի տեսագրությունը եւ չպատժի մեղավորին։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռոման» պարտվել է 1։2 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը