ՉԼ․ «Ռեալը» հաղթեց «Չելսիին» Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ, «Վիլյառեալն» ուժեղ էր «Բավարիայից»
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալը» Լոնդոնում մրցեց Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող անգլիական «Չելսիի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Արքայական ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որն աչքի ընկավ 21-րդ, 24-րդ եւ 46-րդ րոպեներին։ «Չելսիից» հաշվի տարբերությունը 40-րդ րոպեին կրճատեց գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։
Օրվա մյուս խաղում իսպանական «Վիլյառեալը» ընդունեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ առավելության հասավ 1։0 հաշվով, հաճելի անակնկալ մատուցելով իր երկրպագուներին։ 8-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Առնո Գրունեւելդը։
Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 12-ին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը