Ռոնալդու. Հյուսիսային Մակեդոնիայի հետ մեզ սպասվում է չափազանց ծանր պայքար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում սպասում է ծանր պայքար։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում։
Կիսաեզրափակիչում Պորտուգալիան 3։1 հաշվով հաղթել էր Թուրքիային, Հյուսիսային Մակեդոնիան պայքարից դուրս էր թողել Եվրոպայի չեմպիոն Իտալիային՝ 1։0։
«Մարդիկ մտածում են, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ դիմակայությունում Պորտուգալիայի համար ավելի հեշտ կլինի։ Սակայն ես կարծում եմ, որ մեզ սպասվում է չափազանց ծանր պայքար, քանի որ եթե Հյուսիսային Մակեդոնիան արդեն այստեղ է, ապա նրանք արժանի են դրան։
Եթե մենք ցուցադրենք մեր իրական խաղամակարդակը ստադիոնի լիակատար աջակցությամբ, կկարողանանք «Դրագաուում» հասնել դրական արդյունքի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է The Guardian-ը։
Պորտուգալիա - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը