Մոուրինյո․ Ցանկանում ենք լավագույն արդյունքով ավարտել մրցաշրջանը
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը «Լացիոյի» նկատմամբ Իտալիայի առաջնության 30 տուրի խաղում։
«Մեր խաղացողները հրաշալի գործեցին, «Լացիոն» երկրորդ խաղակեսում փորձեց ճնշում գործադրել, հռոմեական դերբիին արժանի հպարտությամբ խաղաց, բայց այդպես էլ ոչ մի սպառնալիք չեղավ, եւ դա իմ խաղացողների աշխատանքի արդյունքն է։
Ես տեսնում եմ առաջատարների քառյակը։ Նրանք մինչեւ մրցաշրջանի ավարտը կմնան իրենց տեղում։ Չեմ տեսնում այլ թիմի, որը կկարողանա մասնակից դառնալ չեմպիոնական մրցավազքին։
5-8-րդ տեղերի համար պայքարում են «Ռոման», «Ատալանտան», «Լացիոն» ու «Ֆիորենտինան»։ 5-րդ եւ 8-րդ տեղերի միջեւ կա տարբերություն։ Մենք ցանկանում ենք լավագույն արդյունքով ավարտել մրցաշրջանը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Ռոման» 51 միավորով 5-րդն է եւ չորրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից» հետ է 8 միավոր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը