Կուրտուան՝ «Բարսելոնայից» կրած պարտության մասին․ Ավելի վատ հաշիվ կարող էր լինել
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «Բարսելոնայից» կրած 0։4 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։
«Մենք «Ռեալը» ներկայացրինք անընդունելի կողմից։ Ցանկանում էինք ինտենսիվ սկսել խաղը, բայց մրցակիցը գտնում էր ազատ գոտիներ, իսկ մենք բավարար կոմպակտ չէինք գործում։ Առաջին երկու գոլերի դրվագներում մենք քիչ ուշադիր էինք։
Հետո փոխեցինք դասավորությունը, գոլային պահ ունեցավ Վալվերդեն, բայց հետո դարձյալ գոլ բաց թողեցինք եւ արդեն չէինք պայքարում։ Ավելի վատ հաշիվ կարող էր լինել»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։
«Ռեալը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 54 միավորով երրորդն է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը