Ռանգնիկ․ Պետք է Ռոնալդուին 3 օրով ուղարկել Պորտուգալիա, հետո 2 օր հանգիստ տալ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կատակել է Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի մասին։
37-ամյա պորտուգալացի հարձակվողի 3 գոլի շնորհիվ մանչեսթերյան թիմը Անգլիայի առաջնության 29-րդ տուրի տնային խաղում 3։2 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»։
Անցած շաբաթ Ռոնալդուն ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը (1:4) եւ մեկնել էր Պորտուգալիա։
«Խաղից հետո կատակում էինք, որ հավանաբար, պետք է հետագայում էլ Ռոնալդուին երեք օրով ուղարկել Պորտուգալիա, հետո էլ երկու օրվա հանգստի հնարավորություն տալ։
Հինգշաբթի նա մարզվում էր նախկին մակարդակի վրա, եւ այդ պատճառով ես նրան ընդգրկեցի մեկնարկային կազմում։ Հնարավոր է՝ մինչեւ մրցաշրջանի վերջ այդպես էլ անենք»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Տոտենհեմին» խփած 3 գոլերի շնորհիվ Ռոնալդուն գերազանցեց ավստրիացի Յոզեֆ Բիցանի ռեկորդը՝ 805 գոլ: Պորտուգալացին պաշտոնական խաղերում խփել է 807 գոլ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը