Թանկացումներ կարձանագրվեն նաև ՀՀ դեղագործական ոլորտում․ Առողջապահության կառավարման փորձագետ
«Չնայած Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել դեղագործական արդյունաբերության վրա, այդուհանդերձ, ռուսական ընկերությունները կարող են մնալ առանց ներմուծվող հումքի և բաղադրիչների»,- գրել է «Կոմերսանտ»-ը՝ տեղեկացնելով, որ Եվրոպան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե դադարեցրել է նյութերի մատակարարումը, իսկ Չինաստանից և Հնդկաստանից դրանց ներմուծումը, ինչը կազմում է ներմուծվող հումքի ընդհանուր ծավալի շուրջ 80%-ը, խոչընդոտվում է մատակարարման շղթաների խիստ խախտմամբ:
Ռուսաստանում ներկրվող դեղագործական նյութերը վերջին 10 օրվա ընթացքում թանկացել են 30-35%-ով, այդ թվում՝ ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով: ՌԴ դեղագործական ընկերությունները նշում են՝ Եվրոպայից մատակարարումներն անհեռանկարային են՝ նաև վճարումներ կատարելու բարդություններով պայմանավորված:
Առողջապահության կառավարման փորձագետ Սամվել Սողոմոնյանի կարծիքով՝ այս իրավիճակով պայմանավորված՝ թանկացումներ կարձանագրվեն նաև Հայաստանի դեղագործական ոլորտում:
168.am-ի հետ զրույցում դեղորայքի շուկայում գնագոյացման հիմնական բաղադրիչներին անդրադառնալով՝ փորձագետը նկատեց.
«Տեղում արտադրվող դեղորայքի հումքի թանկացումն անխուսափելի է, իսկ դեղորայքը, որը ներմուծվում է ռուսական շուկայից, կթանկանա, որովհետև ռուբլու ու դոլարի հարաբերության խնդիր կա. եթե ներմուծման գինը պայմանագրով ֆիքսվել է դոլարով, ապա, բնականաբար, կթանկանա նաև ՌԴ-ից ներմուծվող դեղորայքի գինը»:
Դիտարկմանը, թե դա վերաբերում է միայն Ռուսաստանի՞ց ներկրվող նյութերին, նա արձագանքեց, որ եթե նույնիսկ ՌԴ-ից չենք ներկրում, այլ, օրինակ, Հարավային Կորեայից, ապա, միևնույն է՝ լոգիստիկ խնդիրները, որոնք առաջացել են ՌԴ օդային տարածքի փակման հետ կապված, անխուսափելիորեն անդրադառնալու են նաև Հայաստանի վրա:
Սամվել Սողոմոնյանը դրամի արժեզրկման պարագայում չբացառեց նաև Եվրոպայից ներկրվող դեղորայքի թանկացումը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը