Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին Լեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը Քամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումին

Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԼեհաստանը Կիևին է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկաԿարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհըԱնկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովըՔամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերումՇատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականըՀայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանինՄունդիալը շարունակվում է՝ առանց տանտերերիՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինՎ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումինՌոնալդուն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքըԼուկաշենկոն խոստացել է զորքեր չուղարկել ՈւկրաինաԿարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. ԹրամփԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհերԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանՀորմուզի նեղուցում առեւտրային նավերը հայտնվել են գնդակոծության տակԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինիՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով «Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստելՍպասվում է կարճատեւ անձրեւՀայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանըԱյս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը հարվածել են իրարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
Հայաստան

Նիկոլի սրտի օլիգարխացուն՝ «Ֆունտը»

 

Նարեկ Նալբանդյան անուն ազգանունը բազմաչարչար հայ ժողովրդին ու հատկապես դրա «հպարտ» հատվածին ոչինչ չի ասի։ Չի ասի, քանզի մարդիկ դեռ չեն հասցրել ֆիքսել, որ օլիգարխիայի համայնքում նոր ծագող աստղ է հայտնվել։

Նարեկ Նալբանդյանը նորահայտ օլիգարխ է։ Ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան օլիգարխ է նշանակել այն կարգավիճակով, ինչ կարգավիճակով, որ Ֆունտն էր Օստապ Բենդերի ստեղծած «Կոտոշներ և սմբակներ» գրասենյակում տնօրեն նշանակվել։ Այս տղայի ֆունկցիան օլիգարխ աշխատելն է, որպեսզի Նիկոլն ու իր նեղ թիմը կարողանան սեփականության վերաբաշխում իրականացնել, կապիտալ կուտակել ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների ներքո աննախադեպ թալանով զբաղվել։

Նիկոլին Նարեկի պես օլիգարխը պետք է ցույց տալու համար, որ սեփականության վերաբաշխումից պողոսներին էլ է փայ հասնելու, բայց դա միայն քարոզչական տրյուկ է, քանզի ո՞ր մի Պողոսին, օրինակ, «Գոլդեն Փելես» հյուրանոցի խլումից ու վաճառքից փայ հասավ։

Ո՞ր մի Պողոսը կարողացավ համատարած թանկացումների պայմաններում լուծել իր օրվա հացի խնդիրը, երբ պարզվեց, որ Նիկոլի «Ֆունտը» գնել է Հովիկ Աբրահամյանի հայտնի դղյակը։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ Նիկոլի Նարեկը Հովիկ Աբրահամյանի դղյակը գնել է 5 միլիոն դոլարին համարժեք դրամով ու պարտավորվել ամբողջ գումարը տալ մինչև այս տարվա օգոստոսի 1–ը, իսկ ահա «Գոլդեն Փելեսը», որի վաճառքից, իբր, «պողոսներին» էլ պետք է փայ հասնի, Նարեկը գնել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամով, բայց «փակովի», այսինքն՝ պարտավորվել է 5 տարվա ընթացքում տարեկան 2 միլիոն դոլարի չափ վճարել հյուրանոցի համար։ Ընդ որում՝ հյուրանոցի գործարքը կնքվել է դրամով, իսկ դրամը 5 տարվա ընթացքում այնքան է արժեզրկվելու (գործարքից հետո դրամն արդեն արժեզրկվել է 8 տոկոսի չափով), որ հյուրանոցը նիկոլենք Նարեկի ձեռքերով մեջ–մեջ կանեն 10 միլիոն դոլարից շատ ավելի քիչ գումարով։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանից անուղղակիորեն, այսինքն՝ Նարեկի ձեռքերով, գնում է նրա առանձնատունը և ամիսների ընթացքում պարտավորվում վճարել ամբողջ գումարը (կվճարի, թե ոչ, դա այլ հարց է)։ Սա իհարեկ ենթադրություն է, բայց ողջամիտ ենթադրություն։ Այդ գործարքից պետական բյուջեին՝ զրո օգուտ, Պողոսին՝ զրո օգուտ։ Իսկ ահա այն գործարքը, որից Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը տեսականորեն կարող էր շատ փոքրիկ չափով օգտվել, իրականացվում է «նիսյա» տարբերակով։

Նիկոլի Նարեկը այնքան փող ունի, որ 5 միլիոն դոլարով առանձնատուն է գնում մասնավոր անձից, բայց այնքան փող չունի, որ պետությունից գնած հյուրանոցի նախնական տարեկան վճարն ավելի քիչ է տալիս, քան առանձնատան համար տալու է մինչև օգոստոս։ Քանի՞ ոչխար կա այս երկրում, որ չնկատի նիկոլական մախինացիաները «Ֆունտի» ձեռքերով։

Քանի՞ ոչխար կա, որ չհասկանա, թե իրականում ինչ է կատարվում՝ նիկոլական ճղճղոցների ու գոռգոռոցների տակ։

7or.am