Հայաստան արտերկրից քիչ են փող ուղարկել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 40 միլիոն 457 հազար դոլար:
Նկատենք, որ, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 36 մլն 830 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հունվարին տրանսֆերտները շարունակել են դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հունվար ամսին կազմել է 17 մլն 546 հազար դոլար։
Այս ցուցանիշը, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ, բավականին նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Փաստորեն, տարեսկզբին 20 մլն 375 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը եւս պակասել է. եթե նախորդ տարվա դեկտեմբերին այն կազմել է 44 մլն 212 հազար դոլար, ապա հունվարին դարձել է 27 մլն 623 հազար դոլար:
Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա: Այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը