Բենզեման ՉԼ-ում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստն է։
1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բենզեման ՊՍԺ-ին երեք գոլ է խփել 34 տարեկան եւ 80 օրականում, հաղորդում է Opta-ն։ Նա գերազանցել է իտալական «Միլանում» հանդես եկող ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի նվաճումը։ Անցած մրցաշրջանում նա «Չելսիի» հետ մասնակցել էր իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղին եւ դարձել 4 գոլի հեղինակ 34 տարեկան եւ 63 օրականում։
Հիշեցնենք, որ «Ռեալը» պատասխան խաղում ՊՍԺ-ին հաղթել է 3։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Այս մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը