Ադրբեջանի չզսպվող ախորժակը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու եւ սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եւ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության համար ծախսված գումարը:
«Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ, ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության եւ ազգային անվտանգության համար նախատեսված գումարի 99.2 տոկոսը, որը 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը:
Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: 2021 թվականի ՀՀ բյուջեի նախագծի տվյալների համաձայն՝ ծրագրված էր պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի 16.9%-ը: Աճը կազմում է 1.3%: Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով:
Իսկ Ադրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու էլի ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը: Ադրբեջանը ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։ Ահաբեկչական այդ երկրի ախորժակը որեւէ կերպ չի նվազում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա