Դատախազությունը պահանջում է կալանավորել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին՝ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդուն
Դատախազությունը պահանջում է կալանավորել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 20-ին ԱԱԾ ծառայողները բերման էին ենթարկել նրան, ապա՝ ձերբակալել:Ըստ նախաքննական մարմնի՝ Սարգսյանի գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման էին ենթարկել մեկ անձի: Վարույթն իրականացնող մարմինը Սարգսյանի և հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ էր ներկայացրել դատարան, որոնցից բավարարվել են երկուսը, իսկ ՔԿՀ պետի մասով դատարանը մերժել էր միջնորդությունը:
Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Արտակ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազի բողոքը։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն է, ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ, ահա, ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին համառորեն կալանքի չեն տանում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը