Օրվա ընթերցվածք
Հովելի մարգարեություն 2․1-11
Մոտ է Տիրոջ օրը
1 Փո՛ղ հնչեցրեք Սիոնում,
քարո՛զ կարդացեք իմ սուրբ լեռան վրա.
թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները,
քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է
2 խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։
Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա.
դրա նմանը չի եղել երբևիցե,
և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։
3 Նրա առջևից լափող կրակ է,
նրա հետևից՝ բորբոքված բոց.
նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է,
իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ.
և փրկվող չի լինի նրանից։
4 Նրա տեսքը երիվարների տեսքի նման է.
կարշավեն հեծյալների նման,
5 կասպատակեն ինչպես կառքերի շաչյունը՝ լեռների գագաթներին,
ինչպես կրակի բոցի ձայնը, որ ուտում է եղեգը,
ինչպես պատերազմի պատրաստված բազմամարդ ու հզոր զորքը։
6 Նրա առջև կկործանվեն ազգեր,
և ամեն մի դեմք սևացած պտուկի կնմանվի։
7 Կհարձակվեն որպես ախոյաններ,
և պատերազմող մարդկանց նման կելնեն պարիսպների վրա.
յուրաքանչյուրն իր ճանապարհով կգնա,
և չեն շեղվի իրենց շավիղներից։
8 Մարդն իր եղբորից և ընկերոջից չի զատվի։
Իրենց ծանր զենքերով կգնան
և իրենց նետերով կընկնեն, բայց չեն վախճանվի։
9 Կարշավեն քաղաքի վրա,
կընթանան պարիսպների վրայով,
կդիմեն դեպի ապարանքները
և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։
10 Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի,
արեգակն ու լուսինը կխավարեն,
և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։
11 Եվ Տերն իր ձայնը կհնչեցնի իր զորքի առաջ,
քանի որ չափազանց մեծաթիվ է նրա բանակը,
և հզոր՝ նրա պատերազմական գործը.
քանի որ մեծ է Տիրոջ օրը, մեծ և չափազանց փառավոր,
և ո՞վ կարժանանա դրան։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը