Ռուսաստանը պատրաստ չէ այլեւս Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով եւ կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաեւ իշխանական լրատվամիջոցների կոնտենտը։
Մոնիթորինգի արդյունքում ամենօրյա տեղեկանքներ են կազմվում եւ ուղարկվում ՀՀ իշխանություններին, դրվում Նիկոլ Փաշինյանի սեղանին, որպես ապացույց, որ դուք Հայաստանում հակառուսական պրոպագանդա եք հովանավորում, եւ ձեր իշխանության ներկայացուցիչները հակառուսական տեսակետներ են հայտնում։ Ամեն նման դեպքում առաջարկում են արագ միջոցներ ձեռնարկել եւ մեղավորներին պատժել։ Ռուսաստանն այլեւս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել եւ միանշանակ հավատարմության ու դաշնակցության ապացույցներ է պահանջում»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը