«Կոկորդիլոսագետն» եւ Հրաչյա Հակոբյանը նույն ավտոշուկային տիրանալու ախորժակ ունեն
«Իրավունք» թերթը գրում է. «Հեկտարն ու նեկտարը իրար հետ շփոթող, մեծն կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը, շատերս ենք հիշում, թե Արարատի մարզ ոտք դնելու առաջին իսկ օրվանից ինչպես եւ ինչու դարձավ ազգային հումորի թեմա: Բայց ինչքան էլ նա ձգտի մինչ օրս ձեռքերում ամուր պահելու այդ «տիտղոսը», այլ գործերով եւս Գարիկը հասցնում է աչքի ընկնել:
Իր վսեմագույն անձին խիստ սիրահարված Գարիկ Սարգսյանը, «քավորսանիկ մեկ ընտանիք» բրենդի տակ, վայելելով թափահարող Փաշինյանի անվերապահ աջակցությունը, մինչ օրս ոչ միայն փոշիացնում է Արարատի մարզում տարիներով շատ ու շատ հարգված մարդկանց արած-դրածը՝ չխնայելով եւ ոչ մի օբյեկտ ու կառույց… Եվ ահա «կոկորդիլոս թռցնող» Գարիկ Սարգսյանը, հիմա էլ քավորի ասած` օդում կախված լուրերի համաձայն, աչք է դրել Էրեբունու վարչական շրջանում գործող ավտոշուկայի վրա: Ուստիեւ, ասում են՝ քավորի կառավարությունը սկսել է «կար ու ձեւը»` այդ ոլորտում նոր «ականներ տեղադրելու» եւ, ըստ էության, սանիկի «ռազմերով նոր կոստյում կարելու» համար:
Ի դեպ, ըստ նույն լուրերի, խոսակցություններ են պտտվում, որ բացի Գարիկ Սարգսյանից, ավտոշուկայի տեր դառնալու բուռն ախորժակ ունի նաեւ Փաշինյանի աներձագը` նույն ինքը Հրաչ Հակոբյանը, ում հայտարարագրերն այլեւս միլիոններից են սկսում արդեն: Ամեն դեպքում, տրված է օրենսդրորեն ավտոշուկաների գործունեությունը «կարգավորելու» գործընթացը:
Ամեն դեպքում, այդ «կարգավորումների» հարցով մենք գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ վարչապետին, անսալով հստակ պատասխաններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը