Նորից հանեք եւ պատրաստեք տաք հագուստները. ջերմաստիճանը կտրուկ նվազելու է
Մարտի 12-ին ջերմաստիճանը Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում կնվազի 7-8 աստիճանով:
Այսպես, եթե այսօր ցերեկն Արցախում արձանագրվել է +15, ապա մարտի 12-ին կլինի ընդամենը +8, իսկ հաջորդ օրը՝ +7 աստիճան: Կլինեն առատ տեղումներ՝ անձրեւի տեսքով:
Սյունիքի հովիտներում այսօր արձանագրվել է +18 աստիճան, իսկ մարտի 12-13-ին կլինի +3-+4 աստիճան: Վաղվանից կսկսվեն առատ տեղումներ:
Մարտի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արեւմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագութամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին կնվազի նաեւ Լոռիում ու Տավուշում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը