«Մերոնք կռվում ու հերոսանում էին անհավասար մարտերում․ որեւէ երկիր մեր կողքը չկանգեց, մեզ չզինեցին». Արա Ղազարյան
Փոքրիկ Հայաստանն ու մի բուռ Արցախը 44 օր հերոսաբար դիմակայեցին ադրբեջանի և թուրքիայի հարձակմանը...
Կռվեցին կանոնավոր, մինչև ատամները զինված թուրքերի, պակիստանցիների ու արաբ վարձկանների դեմ...
Մեր վրա հարձակված վիժվածքը ծերերին գլխատում էր, զինվորներին տանջամահ էր անում, խաղաղ բնակչության գլխին արգելված ֆոսֆորային ռումբեր էր լցնում:
Բայրաքթարներից խոցում էր ավտոշարասյուններն ու պղծում, ավիրում և քանդում էր այն ամենն ինչը հայինն է ու հայկական է...
Մերոնք կռվում ու հերոսանում էին անհավասար մարտերում:
Ու կկռվեին, եթե չդավաճանվեին, չծախվեին ու վաղօրոք պլանվորված պարտության թատերաբեմում հայտնված չլինեին:
Մեզ ոչ մեկ չփարատեց, որևէ երկիր մեր կողքը չկանգեց, մեզ չզինեցին ու մեր խաթր մեր թշնամուն չպատժեցին...
Անգամ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված սպանդը չդատապարտվեց, աշխարհի ոչ մի երկրի ղեկավար կոշտ հայտարարություն չարեց: Իսկ պատժամիջոցների մասի էլ չխոսենք:
Մենք մեն մենակ էինք:
Կռվի դաշտում զինվորն էր, թիկունքում՝ մաքառող հայը և դրսում օր ու գիշեր տառապող Սփյուռքը:
Ու վերջ:
Իսկ այդ կռվում մենք կհաղթեինք, եթե կռիվն էլ կռվի պես լիներ:
Ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում:
Ամեն բան համեմատության ժամանակ է արժևորվում:
Փառք Հայ Զինվորին:
Փառք հերոս Հայ Ազգին:
Կներեք, որ գրառումս պացիֆիստական չստացվեց...
#մյուս_տարի_շուշիում


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով