Նիկոլիզմը բոլորիս ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը. Ռուբեն Մելիքյան
Հայաստանը ՄԱԿ-ի թիվ 170 անդամ-պետությունն է (ներկայում անդամների թիվը 193 է): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր առջև դրված է անչափ կարևոր ընտրություն. վերածվել պարզապես «Թիվ 170 պետությա՞ն»՝ անդեմ ու դժգույն, որը չունի ազգային իղձ ու ինքնություն, թե՞ մնալ Հայկակա՛ն պետություն, որը կաշկանդված է «Ազատասեր նախնիների սուրբ պատգամ»-ով, ազգային արժեքներով ու արժանապատվությամբ, որն ունի դիմագիծ ու նպատակ, ու ամենակարևորը՝ որն ունի իր ազգային ինքնությունը ապազգային ագրեսիվ տարրերից, ապազգային մտածողությունից, «թիվ 170 պետություն» մոդելից ինքնապաշտպանվելու կամք ու վճռականություն։
Սա՛ է վիճակը գաղափարական դաշտում։ Նիկոլիզմը հենց «թիվ 170 պետություն» մոդելի ագրեսիվ ջահակիրն է, որն անընդհատ մեր բոլորի ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը։
Այս առումով, նիկոլիզմը բացարձակ չարիք է սեփական երկիրը «Հայաստան» ընկալել շարունակողների համար: Իսկ մենք ԴԵՌ բացարձակ մեծամասնություն ենք՝ չնայած հայկականը նսեմացնելու, հային բարոյազրկելու՝ ներքին-թշնամական բոլոր ջանքերին։
Վերահաս վճռական օրերից առաջ այս պարզ ճշմարտության գիտակցումն անչափ կարևոր է։
ՀԳ. «Թիվ 170 պետություն» մոդելի բուն էությունը պատկերացնելու համար ամենալավ համեմատությունը… հայ աղջիկների վիրահատված քթերն են։ Փողոցում շուրջդ ես նայում ու կարծում ես, թե բոլոր երիտասարդ աղջիկները նույն քիթն ունեն։ Այնինչ շատերը վարի են տվել իրենց գեղեցիկ, ինքնատիպ ու ոչ ստանդարտ քթերը՝ զուտ մոդայից դրդված։ Հետո զղջացել են, բայց ուշ է եղել»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Սիրո անունը Հայաստան է
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Խաղի մեկնարկը կարող էր ճակատագրական լինել թիմի համար. Բրայան Պրիսկե